Եվրամիության Նախարարների խորհուրդը հավանություն է տվել Կոսովոյում ԵՄ-ի հատուկ առաքելության տեղակայմանը

PanARMENIAN.Net - Եվրամիության Նախարարների խորհուրդը հավանություն է տվել Կոսովոյում մինչեւ 2008 թվականի մարտի 31-ը ԵՄ-ի ոստիկանական եւ վարչական առաքելության EU Planning Team) տեղակայմանը, որին կհանձնարարվի ճգնաժամային կարգավորում օրինականության ապահովման նպատակով: Ենթադրվում է, որ առաքելությունը կազմված կլինի նրա ապագա ղեկավարի աշխատակազմից, դատական եւ մաքսային աշխատակիցներից, ինչպես նաեւ 1395 ոստիկաններից: Ընդամենը նախատեսվում է Կոսովո գործուղել շուրջ երկու հազար մարդ: Առաքելության, որն աշխատելու է Պրիշտինայում, գործողության ժամկետը երկու տարի է, նրա ֆինանսավորմանը ԵՄ-ն հատկացնում է 300 մլն եվրո, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---