Ավտոբուսի պայթյունից տուժած թումոնցիները վարակվել էին հեպատիտ Ց-ով. Աղբյուրը, հնարավոր է, պայթեցնողն էր

Ավտոբուսի պայթյունից տուժած թումոնցիները վարակվել էին հեպատիտ Ց-ով. Աղբյուրը, հնարավոր է, պայթեցնողն էր

PanARMENIAN.Net - 2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժածներից Թումոյի 2 սան՝ Է. Գ.-ն և Ռ. Խ.-ն,վարակվել էին հեպատիտ Ց վիրուսով։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.«Նրանք ստացել էին բազմաթիվ վնասվածքներ։Մեր բժիշկների արհեստավարժ գործունեության արդյունքում դեռահասների առողջական վիճակը աստիճանաբար կարգավորվեց։ Սակայն հերթական հետազոտությամբ պարզ դարձավ, որ երկու դեռահասն էլ վարակվել են հեպատիտ Ց վիրուսով։

Բուժումը կազմակերպվել է հովանավորների կողմից հատկացված դեղամիջոցներով՝ կրկին անվճար հիմունքներով։ Ցավոք, հիվանդներից Ռ. Խ.-ի մայրը հրաժարվել է տղայի բուժումից։ ՀՀ ԱՆ Գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանն տեղեկացնում է, որ Է. Գ.-ի մոտ բուժման առաջին ամսում ստացվել է դրական արդյունք՝ տղան ազատվել է վիրուսից»:

Նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը PanARMENIAN.Net ին տեղեկացրեց, որ տղաների վարակվելու հարցող նախարարությունումհատուկ հանձնաժողով էր կազմվել, որը ստուգել էր այն երեք հիվանդանոցները, որտեղ պայթյունից հետոբուժում են ստացել տղաները (Արմենիա ԲԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Էրեբունի ԲԿ): Այդ հիվանդանոցներում վարակվելու հնրավորության նշաններ չեն հայտնաբերվել:

«Հիմնական վարկածը մնում է այն, որ վարակը փոխանցվել է ավտոբուսը պայթացնողից, որը բանտում է նստել, նրա մոտ այդ վիրուսի լինելու հավանականությունը մեծ է, իսկ երկու տղաների մարմնի վերքերում էլ եղել է այդ մարդու ոսկորներից մասեր», - պարզաբանեց Հայթայանը:

Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Զոհվել է 2 մարդ, տուժել՝ 8՝ այդ թվում37-ամյա հղի կինը ով մայիսի 2-ին դուրս է գրվել բժշկական հաստատությունից:

Պատահարից տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիների, առավելապես` բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների բուժումը գտնվել է ՀՀ առողջապահության նախարարի ամենօրյա ուշադրության ներքո։ Զոհվածներից մեկը ատամնաբույժ էր, մյուսը՝ հենց ավտոբուսը պայթացնողը:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած երկրորդ անձի ինքնությունը. նա ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանն է։ Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ և նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն:

Ավելի վաղ, դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հանդեպ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել, սակայն պայթյունը ժամանակից շուտ՝ ավտոբուսում է տեղի ունեցել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---