«Կնքահայրը»՝ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ ըստ կինոսերների

«Կնքահայրը»՝ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ ըստ կինոսերների

PanARMENIAN.Net - Empire ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների լավագույն կինոֆիլմերի վարկանիշը: Ցուցակը գլխավորում է 1972-ին նկարահանված «Կնքահայրը», հայտնում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի քրեական սագան, որը նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի մոտիվներով, պատմում է Նյու Յորքում գործող սիցիլացի մաֆիոզի Կոռլեոնե ընտանիքի մասին: «Կնքահայրը» Կոպոլայի ամերիկյան մաֆիայի մասին եռապատումի առաջին ֆիլմն է:

Երկրորդ հորիզոնականում Ջորջ Լուկասի 1980-ին նկարահանված «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 5. Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» ֆիլմն է: Երրորդը 2008-ին նկարահանված Քրիսթոֆեր Նոլանի «Մութ ասպետը» ֆիլմն է, գրում է Lenat.ru-ն:

Առաջին տասնյակում են նաև «Փախուստ Շոուշենկից», «Քրեական ընթերցվածք», «Փառահեղ տղաները», «Ինդիանա Ջոնս. Կորսված տապանի որոնումներում», «Ծնոտները» և «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը» ֆիլմերը:

Ցուցակը կազմելիս հարցման է մասնակցել 20.000 կինոսեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---