Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին

Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին

PanARMENIAN.Net - Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն նշանակվել է հոկտեմբերի 1-ին: Այդ մասին հայտարարել է ինքնավարության կառավարության ղեկավար Կառլոս Պուչդեմոնը հատուկ մամուլի ասուլիսում:

Պուչդեմոնն ասել է, որ համընդհանուր քվեարկության կդրվի հետևյալ հարցը. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա անկախ՝ կառավարման հանրապետական ձևով».:

Փետրվարի 14-ին Իսպանիայի սահմանադրական դատարանն ապօրինի համարեց Կատալոնիայի խորհրդարանի ընդունած 2 բանաձևը, որոնցով առաջարկվում էր անկախության մասին հանրաքվե անցկացնել: Ապրիլի 4-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը քննարկման ընդունեց երկրի կառավարության հայցն ընդդեմ Կատալոնիայի իշխանությունների՝ Կատալոնիայի կառավարության բյուջեի նախագծի կապակցությամբ, որի համաձայն միջոցների մի մասը ուղղվելու է հանրաքվեի անցկացմանը:

Կատալոնիայի կառավարության նախագահի տեղակալ և «Կատալոնիայի ձախակողմյան հանրապետականներ» կուսակցության առաջնորդ Օրիոլ Ժունկերասը չի բացառել, որ ինքնավարությունը կարող է միակողմանի կարգով անկախության հռչակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---