Թուրքիայի կառավարությունը հավանություն է տվել Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության անցկացմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը հավաստիացրել է, որ թույլ է տվել զինվորականներին հարվածներ հասցնել քուրդ ահաբեկիչների ուղղությամբ, որոնք գործում են Իրաքի տարածքում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ սահմանամերձ ռազմական գործողություն անցկացնելու մասին որոշումը ընդունվել է նոյեմբերի 28-ին կառավարության նիստին: Ընդ որում, չի ճշտել` արդյոք նման գործողություն անցկացվելու է առաջիկա ժամանակներում, թե ոչ:



Վերջին շաբաթներին Թուրքիան Իրաքի սահմանին կենտրոնացրել է հավելյալ զորքեր: Ինչպես հաղորդում է AP-ն, լեռներում, որտեղ թաքնվում են քուրդ ահաբեկիչները, ռազմական ուղղաթիռներից թռուցիկներ են տարածվել, որոնցում PKK-ից հեռացած եւ զենքերը վայր դրած անջատողականներին համաներում են առաջարկում:



Իր հերթին, Վաշինգթոնն ու Բաղդադը ակտիվորեն դեմ են հանդես գալիս Իրաքի տարածքում ռազմական գործողություններին Թուրքիայի կողմից, ենթադրելով, որ դա կարող է ապակայունացնել իրադրությունը տարածաշրջանում: Անցյալ շաբաթ բարձրաստիճան թուրք եւ ամերիկացի զինվորականները Անկարայում բանակցությունների երկու փուլ են անցկացրել, որոնք նվիրված էին PKK-ի դեմ պայքարի գործում ուժերի կենտրոնացմանը, մասնավորապես, հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---