Լոնդոնում մտադիր են բարիկադներ տեղադրել ահաբեկիչներից պաշտպանվելու համար![]() 10 հունիսի 2017 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է հասարակական վայրերում անվտանգության միջոցների խստացման մասին, այդ թվում բարիկադների տեղադրման: Ըստ հայտարարության, հիմա քննարկվում է մարդկանց կուտակման վայրերում և գլխավոր տեսարժան վայրերի մոտ բարիկադնել տեղադրելու, ինչպես նաև անվտանգության այլ միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը: «Եթե նկատեք ինչ-որ անսովոր կամ կասկածելի բան, եթե ուղղակի ինչ-որ բան զգաք, ապա վստահեք ձեր բնազդներին և հայտնեք այդ մասին»,-ասվում է Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչկան բաժնի պետ Դինա Հեյդոնի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:Բրիտանական ոստիկանությունը հունիսի 5-ին հայտնել է Լոնդոնում ահաբեկչությունների գործով ձերբակալությունների մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |