Լոնդոնում մտադիր են բարիկադներ տեղադրել ահաբեկիչներից պաշտպանվելու համար

Լոնդոնում մտադիր են բարիկադներ տեղադրել ահաբեկիչներից պաշտպանվելու համար

PanARMENIAN.Net - Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է հասարակական վայրերում անվտանգության միջոցների խստացման մասին, այդ թվում բարիկադների տեղադրման:

Ըստ հայտարարության, հիմա քննարկվում է մարդկանց կուտակման վայրերում և գլխավոր տեսարժան վայրերի մոտ բարիկադնել տեղադրելու, ինչպես նաև անվտանգության այլ միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը:

«Եթե նկատեք ինչ-որ անսովոր կամ կասկածելի բան, եթե ուղղակի ինչ-որ բան զգաք, ապա վստահեք ձեր բնազդներին և հայտնեք այդ մասին»,-ասվում է Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչկան բաժնի պետ Դինա Հեյդոնի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:Բրիտանական ոստիկանությունը հունիսի 5-ին հայտնել է Լոնդոնում ահաբեկչությունների գործով ձերբակալությունների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---