Ոչ մի երկիր չի կարող անհանգստանալ հայ-իրանական հարաբերությունների մակարդակի հարցով, քանի որ դրանք թափանցիկ են եւ բաց

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվում է գործընկերների շահերի համընկնման կետեր գտնելու սկզբունքի վրա, միեւնույն ժամանակ հասկանալով ինչպես նրանց շահերը, այնպես էլ անհանգստությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Մեր հարաբերությունները Իրանի հետ բարձր մակարդակի վրա են: Այլ կերպ չէր էլ կարող լինել. մենք առաջին հերթին հարեւաններ ենք: Մենք խորը պատմական կապեր ունենք, եւ այսօր ընհանուր տնտեսական շահեր ունենք: Այդ հարաբերությունները կարեւոր են Հայաստանի կենսագործունեության եւ անվտանգության համար: Վերջին տարիներին մենք կյանքի ենք կոչել ռազմավարական բնույթի մի շարք տնտեսական նախագծեր, որոնց շարքում հատկապես ցանկանում եմ նշել Իրան-Հայաստան գազատարը: Այդ պատճառով ես գտնում եմ, որ ոչ մի երկիր չի կարող անհանգստանալ հայ-իրանական հարաբերությունների մակարդակի հարցով, քանի որ դրանք թափանցիկ են եւ բաց, զարգանում են միջազգային պարտավորությունների շրջանակներում, եւ ինչու չէ, հաշվի են առնում մեզ համար այնպիսի կարեւոր երկրների շահերը, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ինչպես նաեւ ԵՄ-ն: Ճիշտ է, իրադրությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բարդ է եւ լարված, սակայն դա բավական չէ մեր արտաքին քաղաքականությունում փոփոխություններ մտցնելու համար»,- հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---