Գիտնականներ. Աշխարհում մոտ 2,2 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի

Գիտնականներ. Աշխարհում մոտ 2,2 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականները գնահատել են ավելորդ քաշով մարդկանց քանակն ամբողջ աշխարհում՝ այդպիսիք 2,2 միլիարդ են: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է New England Journal of Medicine-ում:

Աշխարհում մոտ 712 մլն մարդ կամ բնակչության 10 տոկոսը ճարպակալությունից է տառապում, այդ թվում 108 մլն երեխա և 604 մլն մեծահասակ: Ճարպակալման ամենաբարձր ցուցանիշը մեծահասակների շրջանում գրանցվել է Եգիպտոսում, իսկ երեխաների՝ ԱՄՆ-ում: Մեծահասակների ճարպակալման ամենացածր ցուցանիշը Վիետնամում է գրանցվել, իսկ երեխաների՝ Բանգլադեշում, գրում է Lenta.ru-ն:

Մեծահասակների շրջանում ճարպակալությամբ տառապողների բացարձակ թվով առաջատարները ԱՄՆ-ն և Չինաստանն են, իսկ երեխաների՝ Չինաստանն ու Հնդկաստանը:

Հեղինակները նման արդյունքների են եկել, վերլուծելով 1980-2015թթ. շրջանում հավաքված տվյալները:

Եթե մարմնի զանգվածի գործակիցը 25-29 է, նշանակում է գործ ունենք ավելորդ քաշի հետ, եթե այդ պարամետրը 30 և ավելի է, արդեն կարելի է խոսել ճարպակալության մասին: Տվյալ չափանիշները կիրառելի չեն ծանրամարտով զբաղվող մարզիկների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---