Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցումը գտնվում է սկզբնական փուլում

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցման թեման քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը տարեսկզբում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այսօր նավթավերամշակման գործարանի կառուցումը գտնվում է սկզբնական փուլում եւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ եռակողմ բանակցությունները դեռ անցնում են փորձագետների մակարդակով: «Վերջերս կայացել է աշխատանքային խմբերի հերթական հանդիպումը, ինչից հետո կողմերը շարունակում են որոշել հարցերի շրջանակները, որոնք վերաբերում են նախագծի տեխնիկական-տնտեսական հիմնավորմանը»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---