Լոնդոնում հրդեհից զոհվածներ կան (վիդեո)

Լոնդոնում հրդեհից զոհվածներ կան

PanARMENIAN.Net - Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում 27-հարկանի շենքի բռնկման հետևանքով առաջացած հրդեհից նաև զոհվածներ կան: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Դենի Քոթոնը:

Զոհերի թիվը դեռ հստակ չէ: Ըստ Քոթոնի, բռնկման պատճառը ևս դեռ հայտնի չէ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել 4-րդ հարկում տեղի ունեցած պայթյունը:

Լոնդոնի արևմտյան հատվածում գտնվող Grenfell Tower բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Շենքում մոտ 120 բնակարան կա, և հրդեհի բռնկման պահին ներսում բազմաթիվ քաղաքացիներ են եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---