ԱՆ ՔԿՎ. Կալանավոր Զանյանը տեղափոխվել էր կարանտինային բաժանմունք, այլ ոչ ուրիշ խուց

ԱՆ ՔԿՎ. Կալանավոր Զանյանը տեղափոխվել էր կարանտինային բաժանմունք, այլ ոչ ուրիշ խուց

PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Զավեն Զանյանի` հրապարակված բաց նամակում բարձրացված խնդիրների առնչությամբ ՔԿՎ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը:

Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ կալանավորված անձ Զ. Զանյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մուտք է գործել հունիսի 2-ին և գտնվել կարանտինային բաժանմունքում: Վերջինս դիմում է ներկայացրել, որ շարունակում է դեռևս ձերբակալվածներին պահելու վայրում հայտարարած հացադուլը, ինչից հետո նրան տեղափոխել են հացադուլ հայտարարարած անձանց համար նախատեսված խուց:

Հունիսի 7-ին Զ. Զանյանը դադարեցրել է հացադուլը և նրան կրկին օրենքով սահմանված կարգով տեղափոխել են կարանտինային նույն բաժանմունք, այլ ոչ ուրիշ խուց, ինչպես ինքն է պնդում: Հունիսի 8-ին վերջինս, ըստ կարգի, տեղաբաշխվել է կալանավորված անձանց համար նախատեսված այլ խուց:

Ինչ վերաբերում է Զ. Զանյանի առողջական վիճակին, շբժիշկների զննությունից հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կարգագիր է խնդրել Զ. Զանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, ինչն էլ բավարարվել է, և վերջինս կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 59 խցի կալանա­վոր Զավեն Ակտիվի Զանյանը դիմում է ուղարկել հանրապետու­թյան նախագահին, գլխավոր դատախազին, քննչական կոմի­տեի ղեկավար Ա. Հովսեփյանին, արդարադատության նախարար Դ. Հարությունյանին և ՀՀ մար­դու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին: Նա հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվո­րական քննչական գլխավոր վարչության հատկապես կարև­որ գործերի քննության վարչության քննիչը 2017թ. մայիսի 30-ին՝ առավոտյան զանգահարել է կալանավորի բջջային հե­ռախոսին և չասելով ինչի հա­մար, ինչպես, առանց իր իրավունքը բացատրելու, կանչել է զինվորական քննչական վարչու­թյուն:

Կալանավորը նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, առանց փաստաբանի, ձերբակալվել է և նրան ուղարկել են ժամանակավոր պահման մեկու­սարան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---