Երևանում ու մարզերում անձրև է սպասվում

Երևանում ու մարզերում անձրև է սպասվում

PanARMENIAN.Net - Երևան քաղաքում hունիսի 15-16-ին, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունը: Նշվում է, որ 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է ամպրոպ, հնարավոր է կարճատև անձրև:

Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Հանրապետության տարածքում հունիսի 15-16-ը, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ի հիմնականում երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---