Վերամշակող ընկերությունների հետ քննարկվել է մթերումների կազմակերպումը

Վերամշակող ընկերությունների հետ քննարկվել է մթերումների կազմակերպումը

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այցելել է մի շարք վերամշակող ընկերություններ` մթերումների գործընթացի կազմակերպման առնչվող խնդիրների քննարկման նպատակով:

Փոխնախարարն այցի շրջանակում մասնավորապես եղել է «Ռագմակ», «ՄՄՄ ՖՕՕԴ», «Արտաշես», «Գոլդեն Հարվիսթ», «Սամ-Հար», «ՎՎՎ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում, ինչպես նաև Հովսեփյանների մսի պահածոների կոմբինատում, ծանոթացել արտադրական գործընթացին:

Ռոբերտ Մակարյանը հորդորել է ընկերությունների ղեկավարներին հումքի մթերման նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ գնման պայմանագրերի կնքման գործընթացը:

Ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց գործունեության ծրագրերը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Փոխնախարարն ընդգծել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերման գործընթացի սահուն կազմակերպման և այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարևորությունը: Բացի այդ, կարևորվել է նաև գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների ժամանակին կատարումը:

2017-ի հունիսի 2-ի դրությամբ վերամշակող ընկերությունները մարել են գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ավելի քան 1.4 մլրդ դրամի պարտքը:

Հունիսի 1-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 237.6 մլն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություն: Հունվարի 1-ի դրությամբ 2015-2016-ին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ավելի քան 1.6 մլրդ դրամի գումարի չափով չկատարված պարտավորություն են ունեցել թվով 20 վերամշակող ընկերություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---