Մայիսին ՀՀ ժամանումների թիվն աճել է 23%-ով

Մայիսին ՀՀ ժամանումների թիվն աճել է 23%-ով

PanARMENIAN.Net - 2017 թ․ մայիս ամսին Հայաստան ժամանումների թիվը կազմել է 239.770: 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 23 %-ով: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացնում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից ստացված տվյալներին հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ2017-ի առաջին եռամսյակում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների քանակը դեպի Հայաստան աճել է 20% -ով՝ հասնելով 65.000-ի:

2017-ի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրած ուղղությունների առաջին եռյակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---