Ռուսաստանն ու Հայաստանը պետք է շարունակեն սերտ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որը Մոսկվայում է գտնվում աշխատանքային այցով: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը, «կարծիքների հանգամանալից փոխանակումը վերաբերում էր ռուս-հայկական փոխշահավետ դաշնակցային գործընկերության հիմնական ուղղությունների եւ հեռանկարների ընդլայնմանը: Նախարարները շեշտադրել են ընթացիկ տարում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության դրական արդյունքները, որոնք նշանավորվեցին հոբելյաններով` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակով եւ հիմնարար Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանգրի ստորագրման 10-ամյակով: Կողմերը միահամուռ փաստել են, որ ռուս-հայկական բազմակողմ համագործակցության ոլորտում հուսալի հիմքը երաշխավորում է մեր շփումների հետագա զարգացումը` երկու երկրներում նախագահական ընտրարշավների ավարտից հետո»:



«Հանդիպմանը ուշադրության կենտրոնում էին նաեւ Մոսկվայի եւ Երեւանի արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցության ամրապնդման եւ կատարելագործման հարցերը: Կողմերը գոհունակություն են հայտնել ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում համատեղ աշխատանքի բարձր մակարդակով: Նրանք ընդգծել են ունիվերսալ եւ տարածաշրջանային միջազգային կազմակերպություններում` ներառյալ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, բազմակողմ համաժողովներում գործողությունների համակարգումը շարունակելու մտադրությունը` նպատակ ունենալով ապահովել Ռուսաստանի եւ Հայաստանի կառուցողական մասնակցությունը արդի մարտահրավերներին եւ սպառնալիքներին համաշխարհային հանրության արդյունավետ պատասխաննեի ձեւավորման գործին»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Դիտարկելով Անդրկովկասում ստեղծված իրավիճակը` Ց.Լավրովն ու Վ.Օսկանյանը կարեւորել են սերտ երկկողմ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովումը: Քննարկելով գործերի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, կողմերը հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի բարձր գնահատականը բանակցային գործընթացում: Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են միջգերատեսչական խորհրդակցությունների հեռանկարային պլանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---