Վարչապետը հանձնարարել է ներկայացնել կարկուտի պատճառած վնասները

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել կարկուտի պատճառած վնասները

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի մի շարք համայնքների գյուղացիական տնտեսությունները:

Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Արմավիրի մարզպետին՝ երեքօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի պատճառած վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք:

Հունիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտից 9 համայքնում վնասվել է միրգ-բանջարեղենը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:

«Տարբեր համայնքներում վնասների չափը տարբեր է. 30-40%-ից մինչև 100% բերքը վնասվել է: Տուժել է կարտոֆիլը, լոբին, խաղողը և այլն», - նշեցին մարզմետարանից: Յուրաքանչյուր համայնքում բերքի վնասի չափը գնահատելու նպատակով հանձնաժողով կստեղծվի: Վնասների չափերի մասով տվյալները կներկայացվեն կառավարությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---