Թուրքիան ավարտել է պատի կառուցումը Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան ավարտել է պատի կառուցումը Սիրիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Թուրքիան ավարտել է պատի կառուցումը Սիրիայի հետ սահմանին: Պատի երկարությունը 700 կմ է: Այդ պատնեշի կառուցումը կոչված է կասեցնելու ահաբեկիչների ներթափանցումը Թուրքիա: Այդ մասին հունիսի 15-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկն Անկարայում:

Նա հայտնել է նաև, որ Թուրքիան նմանատիպ պատի կառուցում է սկսում Իրանի հետ սահմանին, հայտնում է Deutsche Welle-ն:

Իր ելույթում Իշիկը նշել է, որ Թուրքիայի արտաքին սահմաններն «ինտեգրված անվտանգության» ապահովման շրջանակում կհագեցվեն լուսավորման համակարգերով, սենսորներով և տեսադիտարկման սարքերով:

Թուրքական սահամանի երկարությունը Սիրիայի հետ մոտ 820 կմ է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---