Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի ԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարություն

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ էներգետիկ ասպարեզի, այդ թվում Հայկական (Մեծամորի) ատոմակայանի փակման հարցերով: Այդ մասին դեկտեմբերի 6-ին Երեւանում հայտարարել է Հայաստանի Եվրահանձնաժողովի գործերով ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերը: Նրա խոսքերով, ԵՄ-ն պատրաստ է հետագայում եւս աջակցել Հայաստանին ԱԷԿ-ի փակման հարցում: Ժամանակավոր հավատարմատարը նաեւ նշել է, որ ԵՄ-ի TACIS ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի ԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարություն, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագիր:



ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը, տեխնիկական պահանջների պատճառով, ավարտվում է 2016 թվականին, սակայն Հայաստանը, ստորագրելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, իր վրա պարտավորություններ է վերցրել գործող ԱԷԿ-ի շուտափույթ փակման հարցով: ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էներգիայի արտադրման գրեթե կեսը: ՀԱԷԿ-ը, որ բաղկացած է երկու բլոկներից` 815 մՎտ հզորությամբ, փակվել է 1988 թվականին: Կայանի երկրորդ բլոկը` 407,5 մՎտ հզորությամբ, վերսկսել է իր աշխատանքը 1995 թվականին: Հայակական կողմը հայտարել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը կփակվի միայն այն ժամանակ, երբ երկրում այլընտրանքային հզորություններ ստեղծվեն: Նաեւ հայտարարվել է նոր ատոմակայան ստեղծելու մասին, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---