Լոնդոնում հրդեհի հետևանքով 65 մարդ անհետ կորած է համարվում![]() 16 հունիսի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Sun թերթը 65 հոգուց բաղկացած ցուցակ է հրապարակել, որոնք կարող են անհետ կորած կամ զոհված լինել Լոնդոնում բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով: Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել էր, որ հրդեհի ժամանակ անհետ կորած է համարվում 41 մարդ: Պարբերականի կազմած աղյուսակում նշված են մարդկանց անուններն ու հարկերը, որտեղ նրանց բնակարաններն էին: Կորած են համարվում 11-րդ հարկի, ինչպես նաև 14-23 հարկերի բնակիչները: Եվս 4 մարդու հարկերի համարները հայտնի չեն, գրում է ՌԻԱ Նովոստին: Բազմաբնակարան 24-հարկանի շենքում բռնկված հրդեհ զոհերի թիվը հասել է 17-ի, 79 տուժած կա հիվանդանոցներում, նրանցից 17-ը կրիտիկական վիճակում է: Ըստ հրշեջների, մոտ 120 ընտանիք կարող է տուժած լինել հրդեհից: Հրդեհը Լոնդոնի բազմահարկում տեղի է ունեցել հունիսի լույս 14-ի գիշերը: Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |