Հանգանակություն՝ օբյեկտներից առգրավված գորշ արջերի ապաստարան կառուցելու համար

Հանգանակություն՝ օբյեկտներից առգրավված գորշ արջերի ապաստարան կառուցելու  համար

PanARMENIAN.Net - Գորշ արջերն ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, սակայն կան ռեստորաններ, որտեղ արջի միս է մատուցվում: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում գրել է արջերի փրկությամբ զբաղվող Saved Bears of Armenia կազմակերպությունը: «Որոշ գազա-բենզալցականներում կան երկու քմ մեջ բանտարկված արջեր։ Երբ նրանց նկարում են, արջերը մեկ օրում անհետանում են․․․» ,-ասվում է գրառման մեջ:

Արջերին կարելի է փրկել՝ արագ արձագանքելով ու առգրավելով։ Բայց առգրավումից հետո նրանք պետք է տեղափոխվեն համապատասխան ապաստարան, որի կառուցման համար գումար է հանգանակվում արդեն միջազգային մակարդակով` WRS-ի օգնությամբ։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ հանգանակությանը:

WRS ծրագրի նպատակն է փրկել և խնամել վնասված, լքված, դաժան վերաբերմունքի արժանացած հազվադեպ հանդիպող և տարածված վայրի կենդանատեսակներին:

Այն դեպքում, երբ գիտնականներն ահազանգում են, որ համաշխարհային կենսաբազմազանությունը մինչև 2020թ. կրճատվելու է 2/3-ով, ժամանակակից աշխարհում վայրի կենդանիներին որպես ընտանի կենդանի պահելն օրըստօրե դառնում է ավելի տարածված և մոդայիկ: Շատ դեպքերում այս կենդանիները պահվում են սարսափելի պայմաններում:

Այս միտումից առավելապես տուժում են մեծ կաթնասունները (հատկապես արջերը) և գիշատիչ թռչունները` անգղերն ու արծիվները, որոնք հաճախ պահվում են ռեստորանների կամ լցակայանների հարևանությամբ այցելուներին գրավելու համար:

Հանգանակել գումար կարելի է այստեղ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---