Կանանց զինծառայության հնարավորությունները կընդլայնվեն

Կանանց զինծառայության հնարավորությունները կընդլայնվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պատրաստվում է ընդլայնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները: Այս մասին ասվում է Կառավարության ներկայացված ծրագրում, որը հունիսի 19-ի արտահերթ նիստում հաստատվել և խորհրդարան է ուղարկվել:

Ծրագրում, մասնավորապես, նշվում է, որ պետք է «մինչև 2020 թվականի ավարտն ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունը՝ զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ, և ՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և մասնագիտական զարգացման բարենպաստ հնարավորություն»:

Միաժամանակ նաև նշվում է, որ պետք է մանրակրկիտ վերաքննել նախազորակոչային պատրաստության, զորակոչի արդյունավետ կազմակերպման, այդ թվում՝բժշկական փորձաքննությունների գործընթացը՝ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կառավարության ծրագրի հիմնական կետերն են. զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով մոտ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի:

Կարդացեք նաև՝ Կառավարությունն ակնարկում է՝ անվճար բուժօգնությունը կարող է կրճատվել

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---