Մեդվեդևին դատի են տվել Twitter-ում արգելափակման համար![]() 23 հունիսի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունների բաժնի աշխատակից Գեորգի Ալբուրովը հայց է ներկայացրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ, որն արգելափակել է իրեն Twitter ծառայությունում: Այդ մասին իր էջում հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին: Այդ իրադարձությանը նվիրված տեսահոլովակում հիմնադրամի իրավաբան Վլադլեն Լոսը պարզաբանում է, որ հայցը ներկայացվել է հանրային վերահսկողության և տեղեկատվության մատչելիության քաղաքացու օրինական իրավունքի իրացմանը խոչընդոտելու կապակցությամբ: Հիմնադրամում կարծում են, որ քանի որ հղումները Մեդվեդևի աքաունթին առկա են ՌԴ վարչապետի պաշտոնական էջում, ապա համարվում են «պետական մարմնի գործունեության մասին քաղաքացիների իրազեկման աղբյուր», գրել է Deutsche Welle-ն: Մինչդեռ Մոսկվայի Պրեսնյայի շրջանի դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Պիլինան հայտարարել է, որ Ալբուրովի հայցը դեռ չի գրանցվել, հայտնում է ՌԲԿ-ն: Ըստ օրենքի, դատավորը 5 օր ունի հայցը ներկայացնելու պահից որոշելու համար վարույթ ընդունել հայցը թե ոչ: Իրավաբաններից մեկը կարծիք է հայտնել որ, հավանաբար, դատարանը կմերժի հայցը, քանի որ շատ դժվար կլինի ապացուցել, որ նա չէր կարող անհրաժեշտ տեղեկությունները ստանալ կառավարության գործունեության մասին այլ աղբյուրներից: Վերջին շրջանում Գեորգի Ալբուրովը մի քանի հետաքննություն է անցկացրել, որոնք վերաբերում են մասնավորապես նաև Մեդվեդևին պատկանող անշարժ գույքին: Ըստ Ալբուրովի, Մեդվեդևը նեղացել է իրենից այդ աշխատանքի պատճառով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |