Փենս. ԿԺԴՀ հանդեպ «ռազմավարական համբերության դարաշրջանն» ավարտվել է23 հունիսի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը զգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի հանդեպ «ռազմավարական համբերության դարաշրջանն» ավարտվել է: «Երբ գործը վերաբերում է Հյուսիսային Կորեային, ապա այդ վարչակազմի համար ռազմավարական համբերության դարաշրջանն» ավարտվել է,-ասել է փոխնախագահը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Վիլսոնի կենտրոնում: Ըստ նրա, «Հյուսիսային Կորեայի ռեժիմը անվտանգության գլխավոր սպառնալիքն է Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Փենսը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ «ԱՄՆ-ն կշարունակի աշխատել տարածաշրջանի դաշնակիցների և Չինաստանի հետ՝ ավելացնելու համար տնտեսական և դիվանագիտական ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա»: «Մենք դա կանենք այնքան, քանի դեռ Հյուսիսային Կորեան չի հրաժարվել իր միջուկային և բալիստիկ ծրագրերից»,-ասել է փոխնախագահը: Հունիսի 22-ին Թրամփը տեղեկացրեց Կոնգրեսին ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների երկարացման մասին: Մասնավորապես, հերթական անգամ երկարացվում է նախագահի 2008-ի թվականի գործադիր հրամանագրի գործողությունը, որտեղ խոսքը ռազմական նպատակներով միջուկային վառելիքի արտադրության մասին է: Երկարացվել է նաև 2010-ի հրամանագիրը, որն ընդունվել էր միջուկային փորձարկումների և հարավկորեական նավի ոչնչացման կապացությամբ, երբ 46 նավաստի զոհվեց: Կգործի նաև ԿԺԴՀ գծով լրացուցիչ սահմանափակումների մասին 2011-ի, 2015-2016թթ. հրամանագրերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |