Բաքուն ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից24 հունիսի 2017 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Բաքուն ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից: Մատակարարումը պլանային է և իրականացվել է ըստ Ադրբեջանի և ՌԴ միջև ռազմատեխնիկական գործակցության մասին գործող միջկառավարական համաձայնագրի: Բաքվի նավահանգիստ ժամանած արդիական սպառազինության նոր մեծ խմբաքանակը մոտ ապագայում կուղարկվի առաջնագիծ, հայտնում է ԱՊԱ գործակալությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության վրա հղումով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր խմբաքանակը կհզորացնի Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների մարտական և մանևրային կարողությունները զրահատեխնիկայի, ինժեներային և պաշտպանական կառույցների, փոքր արագության ունեցող օդային թիրախների, կենդանի ուժի և հակառակորդի այլ օբյեկտների խոցման առումով: Նշվում է, որ ռուսական ռազմատեխնիկայի և սպառազինության առաքումներն Ադրբեջան կշարունակվեն: 2016-ին՝ ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը վրդովմունքի ալիք առաջացրեց ինչպես ՀՀ բնակչության, այնպես էլ իշխանությունների շրջանում: Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |