2008 թվականին Հայաստանում կսկսի գործել երրորդ բջջային օպերատորը

PanARMENIAN.Net - Հայաստանում առողջ մրցակցության ապահովման համար անհրաժեշտ է երրորդ բջջային օպերատորի մուտքը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ըստ Նազարյանի, նոր օպերատորի ընտրությունը կիրագործվի միջազգային մրցույթի միջոցով: Օրերս կձեւավորվի մրցութային հանձնաժողով, որը կնախապատրաստի անհրաժեշտ փաստաթղթերը: Նախատեսվում է մրցույթը հայտարարել մայիսի 1-ին, եւ 90 օրվա ընթացքում հանձնաժողովը կորոշի հաղթողին: «Ինձ թվում է արդեն մոտավորապես 2008 թվականի օգոստոսին հայտնի կդառնա Հայաստանում երրորդ բջջային օպերատորի անունը»,-նշել է Ռ.Նազարյանը` հավելելով, որ դա կբարձրացնի տրամադրվող ծառայությունների որակը, ինչպես նաեւ կնպաստի սակագների իջեցմանը:



Հանձնաժողովի նախագահի խոսքերով, լիցենզիա ստանալուն պես ընկերությունը անմիջապես չի սկսի գործունեությունը, քանի որ անհրաժեշտ կլինեն գործունեության ներդրումներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում են երկու ընկերություններ, որոնք բջջային կապի ծառայություններ են մատուցում` «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն` «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերությունը եւ «Ղ-Տելեկոմի» բջջային օպերատորը (Վիվասել առեւտրային ապրանքանիշ), որի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է «Բջջային հեռահամակարգեր» ԲԲԸ-ին: «ԱրմենՏելի» բջջային ցանցի ակտիվ բաժանորդների թիվը 2007 թվականի երրորդ եռամսյակի վերջում կազմել է 446 957, ինչը երկրորդ եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 5,1 տոկոսով: «Ղ-Տելեկոմ» ընկերության բաժանորդների թիվը կազմում է 1,1 մլն: Ըստ հետազոտությունների շարքի, Հայաստանի շուկան ունի մոտավորապես կապի ներթափանցման 39 տոկոս, ինչը ընկերություններին հնարավորություն է տալիս ապահովել աճի բարձր տեմպեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---