ՀՀ աթլետները 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել թիմային ԵԱ 3-րդ լիգայում![]() 26 հունիսի 2017 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-25-ը Մալթայում կայացել է աթլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք): Երվանդ Մկրտչյանը նաև արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել 1500 մ և 3000 մ վազքում: Էլլադա Ալավերդյանը նույնպես արծաթ ու բրոնզ է նվաճել (3000 մ խոչնդոտավազք և 400 մ արգելավազք): Բրոնզե մեդալ նվաճել են նաև Գայանե Չիլոյանը (200 մ վազք), Լիլիթ Հարությունյանը ( 800 մ և 1500 մ վազք), Յանա Աբրահամյանը (եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում), Տիգրան Մկրտչյանը (400 մ և 800 մ վազք), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում): Մեր հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։ Եվրոպայի թիմային առաջնությանը Հայաստանը ներկայացել էր 16 մարզիկով: 2017-ի մայիսին Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանը և Էլլադա Ալավերդյանը դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ: Photo` Armnoc.am ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |