Անժամկետ բուժօգնություն՝ ապրիլին առաջնագծում զոհված զինվորների ընտանիքներին27 հունիսի 2017 - 10:38 AMT PanARMENIAN.Net - «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ 2016-ի ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ առաջնագծում զոհված զինառայողների ծնողներին տրամադրվել են սրտանոթային անվճար հետազոտությունների և բժշկական այլ միջամտությունների համար անժամկետ հավաստագրեր: Ծրագրի առաջին փուլով բժշկական կենտրոնում սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման առաջնային հետազոտություններ են անցել 25 զոհված զինծառայողի ծնողներ: Բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը ծնողներին կենտրոնի կողմից հնարավոր աջակցություն ցուցաբերելն է: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ հավաստագիր կստանան զոհված 75 զինծառայողի ծնողներ: Հետազոտություններից հետո, ըստ անհրաժեշտության, ծնողներին կտրամադրվի համապատասխան բուժօգնություն՝ ընդհուպ կկատարվեն վիրահատական միջամտություններ: Նախաձեռնությունը լինելու է շարունակական: Ծրագրի մեկնարկի շրջանակում բժշկական կենտրոնում կազմակերպվել է նաև հուշ-ցերեկույթ, որին զոհված զինծառայողների ծնողների հետ միասին ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձիք: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ընդգծելով բժշկական կենտրոնի դերը առողջապահության ոլորտում և զինծառայողների ընտանիքների ու ազատամարտիկների հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը, շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնին նախաձեռնության համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |