Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի հատվածում տեղակայված «Համասի» օբյեկտներին

Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի հատվածում տեղակայված «Համասի» օբյեկտներին

PanARMENIAN.Net - Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Գազայի հատվածում տեղակայված «Համաս» շարժմանը պատկանող 2 օբյեկտին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Իսրայելի պաշտպանության բանակին հղումով:

Իսրայելական կողմի գործողությունների հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվում: Հարձակումն իրագործվել է ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման: Արկն ամայի վայրում էր ընկել, մարդիկ և ենթակառուցվածքային օբյեկտները չէին տուժել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի ուժայինները պատրաստվում են քանդել Երուսաղեմի կենտրոնում կին սահմանապահին սպանած պաղեստինցիների տները: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ հավելելով, որ կձեռնարկվեն նաև այլ միջոցներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---