«Ոսկե ծիրանում» 47 ֆիլմ կմրցի. Մրցութային ծրագրերը հայտնի են

«Ոսկե ծիրանում» 47 ֆիլմ կմրցի. Մրցութային ծրագրերը հայտնի են

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին ներկայացվել են «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերը:

1100 հայտից ընտրված 47 ֆիլմ կպայքարի հիմնական երեք մրցութային ծրագրում, որոնցից 12-ը` Միջազգային խաղարկային մրցույթում, 16-ը` Միջազգային վավերագրական մրցույթում և 19-ը՝ Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում:

Միջազգային խաղարկային մրցույթ

«Ազնիվ մարդը», Մոհամադ Ռասուլոֆ (Իրան), «Անթեղ», Զեքի Դեմիրքուբուզ (Թուրքիա), «Արաբիա», Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա), «Դեռ մութ, դեռ լույս», Սոֆի Գուայետ (Կանադա/Մեքսիկա), «Խիբուլա», Գիորգի Օվաշվիլի (Վրաստան/Գերմանիա/Ֆրանսիա), «Մասարիկ», Յուլիուս Շևչիկ (Չեխիա), «Սարաևոյի սգերգեր», Ֆրեդ Քելեմեն (Բոսնիա և Հերցեգովինա/Գերմանիա), «Վարդապետի լռությունը» Վիգեն Չալդրանյան (Հայաստան), «Վեսթերն» Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա/Բուլղարիա/Ավստրիա), «Տատրակի բույնը», Տարաս Տկաչենկո (Ուկրաինա), «Տիկին Յ.-ի ռեքվիեմը», Բոյան Վուլետիչ (Բուլղարիա/Սերբիա/ Մակեդոնիա/Ռուսաստան/Ֆրանսիա), «Ցանկալի Դուրգան», Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան):

Միջազգային վավերագրական մրցույթ

«Ամուսնական պատմություն», Հելենա Տրժեշտիկովա (Չեխիա), «Արյուն և լուսին», Տոմմազո Կոտրոնեի (Իտալիա), «Արևի քաղաքը», Ռաթի Օնելի (Վրաստան), «Բելինդա», «Մարի Դյումոռա» (Ֆրանսիա), Բիրմայական պատմությունների ժողովածու, «Պետր Լոմ, Կորինե վան Էգեռաթ» (Նիդերլանդներ), «Գյուղացիներ», Ցվետան Դրագնև (Բուլղարիա), «Դանիել», Անաստազյա Դոմբրովսկա (Լեհաստան), «Դատավարություն»,Արա Մնացականյան (Հայաստան) «Դերդո մայրիկը և ընկուզենին»,Սերդար Օնալ (Թուրքիա), «Ժամանակի միջով», Բեգո Մ. Սանտյագո (Իսպանիա), «Ինչո՞ւ է ծիծաղում պարոն Վ.-ն», Յանա Փափենբրոք (Գերմանիա), «Կանգ առ և գնա», Ռալֆ Քրոնաուեր (Գերմանիա/Իտալիա), «Ձյուն կար», Թամարա Ստեփանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան), «Ջեֆրի», Յանիլյիս Պերես (Դոմինիկյան Հանրապետություն), «Ուրվականների որս», Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար), «Քայլելու հմտությունը», Մարչին Կոպեչ (Լեհաստան):

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմեր. «Բրա՛վո, վիրտուոզ», Լևոն Մինասյան (Հայաստան/Ֆրանսիա/Բելգիա), «Դոնալդը լաց էր լինում», Քրիս Ավետիսյան (ԱՄՆ), «Կյանք ու կռիվ»,Մհեր Մկրտչյան (Հայաստան):

Վավերագրական ֆիլմեր. «Գալար» Ջեֆ Գալուստյան (Հայաստան), «Լույսի ձայները» Հրանտ Վարդանյան (Հայաստան), «Լույսի շողեր», Վահե Խաչատրյան (ԱՄՆ), «Ձյուն կար», Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան), «Ծնունդ», Աշոտ Մկրտչյան (Հայաստան), «Դատավարություն», Արա Մնացականյան (Հայաստան):

Կարճամետրաժ ֆիլմեր. «Աղ ու հաց»,Արչասպետ Շերմազանյան (Հայաստան), «Կարմիր խնձորներ», Գիորգի Սիխարուլիձե (Վրաստան), «Մուրադ», Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան (Հայաստան), «Ջրագրություն», Գոռ Մարգարյան (Գերմանիա), «Ջրի երեսին մնալ» Էրիկ Շահինյան (ԱՄՆ), «Սիմոնի ճամփան», Էդգար Բաղդասարյան (Հայաստան), «Ուր ենք գնում», Գրիգոր Պողոսյան (Հայաստան), «Օտարականը», Փանոս Աբրահամյան (Լիբանան), «Կառույցը փտած է, ընկեր», Գարինե Թորոսյան (Հայաստան), «Նա ասաց մայրիկ», Արսեն Աղաջանյան (Հայաստան):

Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

 Ուշագրավ
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
---