Թուրքիան դժգոհ է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ անցած ուրբաթ Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթից Ֆրանսիայի պնդմամբ հանվել է ԵՄ-ին որպես լիիրավ անդամ Անկարայի ինտեգրմանը վերաբերող դրույթը:



«Մեր դժգոհության հիմքում կազմակերպության անդամ երկրներից մեկի փորձն է թուլացնել ԵՄ-ին մեր ինտեգրման քաղաքական եւ իրավական գործընթացը»,-ասվում է հայտարարություն մեջ, որով հանդես եկավ թուրքական ԱԳՆ-ն: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ «առանձին երկրների գործողություններն ու արարքները, զրկված խելամիտ իմաստից, անխուսափելիորեն կանդրադառնա ինչպես Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունների, այնպես էլ երկկողմ կապերի վրա»:



Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ Թուրքիան կշարունակի եվրաինտեգրման գործընթացը, որն անշրջելի է: Թուրք վարչապետ Ռեջեփ Էրդողանն, իր հերթին, անվանել է Ֆրանսիայի գործողությունները ներքին քաղաքական հաշիվների հաշվեհարդարի հետեւանք: «Չնայած մեզ համար հարուցվող խոչընդոտներին, որպես լիիրավ անդամ ԵՄ-ին անդամակցելու մեր տրամադրվածությունը մնում է նույնպիսին, ինչպես դա եղել է ի սկզբանե, բանակցային գործընթացի մեկնարկի առաջին օրը»,-նշել է Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Բանակցություններն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ մեկնարկել են 2005 թվականի հոկտեմբերին եւ սառեցվել անցյալ տարվա դեկտեմբերին ինտեգրացիոն դոսյեի 35 հոդվածներից ութի վերաբերյալ: Պատճառն այն էր, որ Անկարան հրաժարվեց ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը, որը ԵՄ անդամ է, եւ բացել նրա համար իր ծովային եւ օդային նավահանգիստներն, ինչը նախատեսվում է եվրաինտեգրման գործընթացով: Փորձագետների գնահատականներով, ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցային գործընթացը կարող է 10-15 տարի տեւել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---