Գորիսի թթի փառատոնը՝ հուլիսի 1-ին. Օղի կթորեն, դոշաբ ու տոլմա կպատրաստեն![]() 27 հունիսի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Գորիսի Քարահունջ համայնքում հուլիսի 1-ին չորրորդ անգամ կանցկացվի Թթի փառատոն: «Այն ունի բոլոր հնարավորություններն ամենահայտնիներից մեկը դառնալու համար»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։ «Արենի» փառատոն» հիմնադրմի տնօրեն Նունե Մանուկյանը հավելել է, որ փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափ տալու արարողությամբ և փառատոնին ներկա են լինելու Սյունիքի մարզի բոլոր համայնքները, որոնք կներկայացնեն իրենց բերք ու բարիքը: Փառատոնի ընթացքում սպասվում է Սյունյաց աշխարհի բերքուբարիքի, ավանդույթների, ծեսերի, ժամանցի, մրցույթների ու Սյունիքին բնորոշ ճաշատեսակների բազմազանություն։ Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի օղու թորում, դոշաբի և տոլմայի (Master Class) պատրաստում, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառք: Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն: «Սյունյանց ավանդույթներ․ թութ» խորագրով փառատոնը կազմակերպում է «Արենի» Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական Կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014թ.-ին Գորիս քաղաքում և արդեն 4-րդ տարին անընդմեջ մեկ գաղափարի շուրջ հավաքում է Սյունիքի և Հայաստանի բոլոր այլ մարզերի բնակիչներին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |