Նախարար. Պաշտոնյաների 48 որդիներից 16-ն ազատվել են ծառայությունից28 հունիսի 2017 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հասարակական կազմակերպություններից մեկը հարցում է ուղարկել պաշտպանության նախարարությանը՝ հայտնի պաշտոնյաների որդիների՝ ծառայած լինել-չլինելու մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «48 հոգի էր ցուցակում: Հարցումը գրագետ էր կազմված, իրավունք չունեինք չպատասխանել: 48-ից 26-ը ծառայել է, 2 հոգին ՀՀ քաղաքացիություն չունի: Մեկը պահեստազորի բժշկական սպա է. նա ակտիվ ծառայություն չի անցել: 6-ը տարկետման իրավունք ունի, 16-ն ազատված է ծառայությունից»,-հայտնել է Սարգսյանը: Նա հավելել է. «Կարծում եմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հաշվի առնեն, որ հանրային ուշադրությունը իրենց ընտանիքների հանդեպ մեծ է»: Ասուլիսին Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հուլիսի 1-ին մեկնարկելու է ամառային զորակոչը, որի ընթացքում կկիրառվեն մի շարք կարևոր նորամուծություններ։ Նախարարը հիշեցրեց, որնախորդ զորակոչից սկսած նորակոչիկները հանդերձավորվում էին անմիջապես կենտրոնական հավաքակայանում։ Ամառային այս զորակոչից սկսած նրանք կենտրոնակայանում անմիջապես կանցնեն բանակային սննդի։ «Դա նշանակում է, որ տանից հետները սնունդ բերելու կարիք այլևս չի լինի։ Դա նաև թույլ չի տրվելու, որովհետև եղանակային պայմանների հետ կապված տնական սնունդը կարող է նաև առողջական խնդիրներ առաջացնել։ Բնականաբար, նորակոչիկները մինչև զորամաս ճանապարհի համար ևս սնունդ կստանան»,- հավելեց նախարարը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |