Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան պաշտոնապես ճանաչել է հույների եւ ասորիների ցեղասպանությունը18 դեկտեմբերի 2007 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան (International Association of Genocide Scholars - IAGS) բանաձեւ է ընդունել Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականների հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչման մասին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, բանաձեւում, հօգուտ որի քվեարկել է 83 տոկոսը, ասվում է, որ հայերի, հույների եւ ասորիների սպանությունները 1914-1923 թվականներին ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն` կազմակերպված Օսմանյան կայսրության կողմից քրիստոնյա փոքրամասնությունների դեմ: Փաստաթուղթը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը ճանաչել ցեղասպանությունները` կատարված այդ ազգերի դեմ եւ պաշտոնապես ներողություն խնդրել եւ քայլեր ձեռնարկել վնասը փոխհատուցելու համար: IAGS-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1997 թվականին: Այս բանաձեւը նշում է, որ այն ժամանակ երբ գիտնականների ջանքերը հանգեցրեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Օսմանյան կայսրությունում իրականացված այլ քրիտսնոյա փոքրամասնությունների ցեղասպանություններին քիչ ուշադրություն դարձվեց: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ «ցեղասպանության մերժումը հանդիսանում է ցեղասպանության վերջին փուլը, խրախուսում է այդ հանցագործությունն իրագործողների անպատժելիությունը եւ ցուցաբար հնարավորություններ է բացում ապագա ցեղասպանությունների համար»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |