3 ամսում ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմից 37.000 վրաստանցի է օգտվել![]() 30 հունիսի 2017 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացումից հետո միության երկրներ է այցելել 37.600 Վրաստանի քաղաքացի: Այս մասին է հայտարարել Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Թամարա Խուլորդավան: ԵՄ-ն Վրաստանի համար ազատ վիզային ռեժիմ է սահմանել 2017 թվականի մարտի 28-ին: Երկրի քաղաքացիները կարող են գտնվել շենգենային գոտու երկրներում առանց վիզայի 90 օր 180-ից տուրիստական և բիզնես-այցեր կատարելով: «Մերժվել է այցելուների միայն 0.3%-ի մուտքը», - ասել է Խուլորդավան, հաղորդում է Սպուտնիկ-Գրուզիան: ԵՄ այցելող վրաստանցիների թիվն աճել է 2.5 անգամ: «Դա ուրախալի է, քանի որ դա ինտեգրմանն ուղղված ռեալ պրոցես է», - ասել է պատգամավորը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |