Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը՝ Երևանում

Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը՝ Երևանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային փառատոնի փակման գալա համերգին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

Համերգային երեկոյի ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի՝ «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պոեմ, Յոհաննես Բրամս՝ Ջութակի կոնցերտ, Ալեքսեյ Շոր՝ «Միայնակ նավարկում՚ պիես ջութակի և նվագախմբի համար։

Ջութակահար Մաքսիմ Վենգերովը երկու «Գրեմի», Gramophone Award UK, Edison Award, Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle և այլ մրցանակների դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---