Ռուսաստանը սատարում է Թուրքիային քրդական հարցում

PanARMENIAN.Net - «Մենք սատարում ենք Թուրքիային ահաբեկչության դեմ նրա պայքարում»,-հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին քաղաք Էսքիշեխեր այցելության եւ նահանգապետ Կադիր Չալիշիջիի հետ հանդիպման ընթացքում: «Մեզ հայտնի է, թե ինչ է ահաբեկչությունը, ուստի մենք սատարում ենք Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է նա: Դեսպանի խոսքերով, Ռուսաստանը Թուրքիայի ամենախոշոր տնտեսական եւ առեւտրային գործընկերն է, իսկ երկու երկրների ղեկավարների միջեւ «շատ ամուր քաղաքական հարաբերություններ» են հաստատվել: «Մեր երկրների հետաքրքրությունը միմյանց նկատմամբ աճում է օրեցօր եւ նախադրյալներ կան, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ արտաքին առեւտրի շրջանառությունը կհասնի 26 միլիարդ դոլարի»,-ընդգծել է ռուս դիվանագետը, հաղորդում է Aksam թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---