Աշտարակում օրգանական ուսումնաարտադրական կենտրոն է բացվել. Բյուջեն՝ €3.3 մլն

Աշտարակում օրգանական ուսումնաարտադրական կենտրոն է բացվել. Բյուջեն՝ €3.3 մլն

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) դրամաշնորհային խոշոր ծրագրերից մեկի՝ Ագրոլոգ ՓԲԸ-ի օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Ագրոլոգի նպատակն է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանումը և այդ ոլորտում սեփական փորձի փոխանակումը սկսնակների հետ: Ընկերության գործունեությունը ընդգրկում է ամբողջ շղթան՝ հողից մինչև վերջնական սպառող: Ագրոլոգի թիմը պատրաստ է այս ոլորտում ցանկացած համագործակցության, որի արդյունքում տարբեր համայնքների ֆերմերների համար հնարավորություն կստեղծվի արտադրելու հայկական բնական օրգանական մթերք և գրանցելու եկամուտների աճ:

Ժապավենի կտրման արարողությունից հետո բացման խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

Նրան տեսել են օրգանական սննդամթերքի վերամշակման և լվացման արտադրամասը, նորարարական ջերմոցը, փոքրիկ այգին, սառնարանային տնտեսությունը, ինչպես նաև օրգանական սննդամթերքի խանութը:

Այդ օրը նաև մեկնարկել է օրգանական և բնական մթերքների ցուցահանդես վաճառք, որին մասնակցում էին տարբեր մարզերից եկած ֆերմերներ և որը շարունակվելու է նաև վաղը՝ հուլիսի 1-ին:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից, որն, իր հերթին, հանդիսանում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) գործառնական միավորը: Ծրագրի նպատակն է զարգացնելու Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը: Ծրագիրը կնպաստի տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն եվրո:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը կապեր է ստեղծում հայ ֆերմերների և վերամշակողների և հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև:

ԵՄ օգնությունը Հայաստանին 1992թ-ից ի վեր կազմում է ավելի քան 500 մլն եվրո և տարիների ընթացքում ամենամյա այդ աջակցությունն աստիճանաբար աճում է: 2011թ-ից սկսած Հայաստանը Ավստրիայի զարգացման համագործակցության (ԱԶՀ) թիրախային երկրներից է, որի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության զարգացումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---