ԱՄՆ եւ ԵՄ. Բանակցությունների ճանապարհով Կոսովոյի կարգավիճակի հարցը լուծելու հնարավորությունը սպառվել է20 դեկտեմբերի 2007 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ եվրոպական երկրներ եւ ԱՄՆ-ն հայտարարել են, որ բանակցությունների ճանապարհով Կոսովոյի կարգավիճակի հարցը լուծելու հնարավորությունը սպառվել է: Սակայն Ռուսաստանը պնդում է, որ դրանք պետք է շարունակվեն: Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի երեքժամյա փակ նիստից հետո, բելգիացի դեսպան Յոհան Վերբեկեն, հանդես գալով ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի անունից, ափսոսանքով, փաստել է, որ Խորհուրդը չի կարող պայմանավորվել Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին, քանի որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են ստանձնել երկրամասի ապագայի համար պատասխանատվությունը: Ընդ որում նա ընդգծել է, որ Կոսովոյի կարգավիճակի հարցի լուծումը կլինի sui generis, այսինքն եզակի է եւ չպետք է նախադեպ դառնալ մյուս իրավիճակների համար: Անվտանգության խորհուրդը քննարկել է «եռյակի» զեկույցը Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների մասին: Քառամսյա բանակցությունները Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ Եվրամիության, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ, անարդյունք ավարտվեցին: Դրանք սկսվել էին Ռուսաստանի նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ նա արգելափակեց Ախտիսաարիի ծրագիրը, որով նախատեսվում է անկախություն շնորհել Կոսովոյին միջազգային հսկողության ներքո: Խորհրդի նիստին մասնակցել են Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան, ինչպես նաեւ, առաջին անգամ, Կոսովոյի նախագահ Ֆատմիր Սեյդիուն: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Զալմայ Հալիլզադը հայտարարել է, որ Բելգրադի եւ Պրիշտինայի դիրքորոշումները կոշտ են մնում, ուրեմն եկել է գործելու ժամանակը: «ԱՄՆ, եվրոպացիները եւ մյուսները վճռական են սկսելու Ախտիսաարիի ծրագրի իրականացումը, թույլ չտալու համար, որ Կոսովոն դուրս գա վերահսկողությունից եւ վերածվի սպառնալիքի խաղաղությանն ու կայունությանը»,-հայտարարել է ամերիկացի դեսպանը: Նա հավաստիացրել է, որ ըստ ամերիկացի իրավաբանների, «1244 բանաձեւը, որն արտոնում է ՄԱԿ-ի ներկայությունն երկրամասում, թույլ կտա կյանքի կոչել Ախտիսաարիի ծրագիրը»: Հակառակ տեսակետն ունի ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նա հայտարարել է, որ Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչումը 1244 բանաձեւի եւ միջազգային իրավունքի ուղղակի խախտում կլինի: Նրա խոսքերով, Ռուսաստանն առաջարկում է «ճանապարհային քարտեզ» Կոսովոյի համար, որը «կօգներ կողմերին առաջ ընթանալ իրենց հարաբերություններում եւ բանակցություններում եւ որը հաշվի կառներ բոլոր հիմնական միջազգային գործոնների շահերը Կոսովոյի կարգավորման հարցում»: Ռուս դեսպանը հավելել է, որ «ճանապարհային քարտեզը» բարենպաստ պայմաններում թույլ կտար Եվրամիությանն ամրապնդել իր դերը: Սակայն, եվրոպական առաքելության տեղակայման համար հարկավոր է ԱԽ-ի մանդատը: Իտալիայի արտգործնախարար Մասիմո Դ`Ալեման, որը դեկտեմբերին նախագահում է ԱԽ-ում, հայտարարել է, որ Խորհրդի անդամները «չեն եկել ոչ մի կոնկրետ եզրակացության», սակայն կոչ են արել կողմերին «պահպանել խաղաղությունը եւ ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են սպառնալիք ստեղծել անվտանգությանը տարածաշրջանում»,-հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |