Արցախի ու Սյունիքի եկեղեցիների խորհրդային գորգերը շուտով կփոխարինվեն ազգայինով 4 հուլիսի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայկական գորգագործությունը վերադառնում է եկեղեցիներ: Նախ Արցախի, ապա Սյունիքի եկեղեցիների խորհրդային տեխնոլոգիական գորգերը շուտով կփոխարինվեն ազգային գորգերով: Բարերարը, որը գաղափարի հեղինակն է ու ֆինանսավորողը, առայժմ ցանկանում է անանուն մնալ, հաղորդում է Armenia TV -ն: Նշվում է, որ Մեգերյան կարպետում առայժմ գործվում է 5 գորգ` 3-ը Գանձասարի եկեղեցու համար, երկուսը՝ Արցախի նախագահական նստավայրի: Գծագրերը պատրաստ են նաև Ղազանչեցոցի, Ամարասի, Դադիվանքի եկեղեցիների համար: Բոլորն էլ եզակի են իրենց տեսակի մեջ: Նախշազարդերի նոր հորինվածքով ու անգամ ավանդական գորգից խիստ տարբեր նոր կառուցվածքով: Աղբյուրի հաղորդմամբ, Գանձասարի եկեղեցու ուղեգորգը, խորանի, նախախորանի գորգերը, ԼՂ նախագահի նստավայրի աշխատասենյակի ու նախասրահի գորգերը պատրաստ են ուղևորվել Արցախ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |