Իսպանական «Վիլյառեալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Բանանցի» ակադեմիայի տնօրեն![]() 4 հուլիսի 2017 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Իլշատ Ֆայզուլինը նշանակվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրենի պաշտոնում: Ֆայզուլինը ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում և այլ ակումբներում: Մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Նա որպես ավագ մարզիչ աշխատել է «Զենիթի» ֆուտբոլի ակադեմիայում՝ համակարգելով 8-ից 17 տարեկանների թիմերի մարզումային գործընթացը: Եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարն ու ուսումնամարզական աշխատանքներով տնօրենի տեղակալը: «Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ֆուտբոլային ակումբին հրավերի համար և այն ծավալի աշխատանքի համար, որը ցանկանում են ինձ վստահել: Աշխատանքներն ուղղված կլինեն ֆուտբոլիստների պատրաստման գործընթացի բարելավմանը, իսկ ինչ վերաբերվում է փոփոխություններին, ապա դրանք կկատարվեն աստիճանաբար՝ հիմնվելով այն հիմքի վրա, որն արդեն այստեղ գոյություն ունի»,- ասել է Իլշատ Ֆայզուլինը: «Բանանցի» ակադեմիայի արդեն նախկին տնօրեն Արտաշես Ադամյանն այսուհետ կզբաղեցնի ակադեմիայի փոխտնօրենի պաշտոնը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |