ԵՄ-ն շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ. կողմերը պետք է համաձայնության գան 35 հոդվածներով

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է պայմանավորվել 35 կետերով: Երկուշաբթի բանակցություններ են սկսվել երկու կետերով. սպառողների իրավունքների պաշտպանություն եւ համաեվրոպական տրանսպորտային ցանցի զարգացում:



Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը ժամանել է Բրյուսել, որպեսզի սկսի համաձայնեցնել դիրքորումները: Ընդ որում, եւս ութ կետերով բանակցությունները սառեցվել էին դեռ 2006 թվականի վերջում, այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց բացել իր ծովային նավահանգիստները եւ օդակայանները կիպրոսյան նավերի եւ ինքնաթիռների համար: Բանակցությունները չեն վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան չփոխի իր դիրքորոշումը այդ հարցերով, հաղորդում է Euronews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---