Թբիլիսիում վարորդները պարտավոր են օդորակիչ միացնել երթուղայիններում

Թբիլիսիում վարորդները պարտավոր են օդորակիչ միացնել երթուղայիններում

PanARMENIAN.Net - «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը պարտավորեցրել է վարորդներին երթուղայիններում օդորակիչ միացնել, սակայն վարորդների մի մասը պահանջը չի կատարում:

Մոնիտորինգային ծառայությունը ֆիքսում է բոլոր ահազանգերը, և վարորդների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ են կիրառվում: Խախտման առաջին դեպքի համար վարորդներն ուղղակի նկատողություն են ստանում, երկրորդ անգամ ժամանակավորապես արգելք է դրվում տրանսպորտային միջոցը վարելու վրա, իսկ օրենքը երրորդ անգամ խախտելու համար վարորդի հետ խզվում է աշխատանքային պայմանագիրը:

Այս ամառվա ընթացքում պատժամիմիցներ են կիրառվել արդեն մոտ 120 վարորդի նկատմամբ, «Նետգազետա»-ին հղումով գրում է Apsny.ge-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---