Արաբական երկրները կարող են նոր միջոցներ ձեռնարկել Կատարի դեմ

Արաբական երկրները կարող են նոր միջոցներ ձեռնարկել Կատարի դեմ

PanARMENIAN.Net - Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միավորված Էմիրությունները և Բահրեյնը իրենց իրավունք են վերապահում քաղաքական և տնտեսական բնույթի նոր պատժամիջոցներ կիրառել Կատարի դեմ, որը հրաժարվում է կատարել առաջ քաշված պահանջները: Այդ մասին ասվում է արաբական երկրների համատեղ հայտարարության մեջ:

Հունիսի 24-ին Կատարը հաստատել է, որ ստացել է 4 արաբական երկրների ներկայացրած պահանջների ցանկը, բաղկացած 13 կետից: Դոհայում առաջ քաշված պայմանները համարում են ոչ խելամիտ և անիրագործելի:

«Ըստ ցանկի 12-րդ կետի, բոլոր պահանջները կատարելու համաձյնություն պետք է տրվեր վերջնագրի հրապարակումից 10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում, դրանք զրոյացվում են»,-ասվում է հայտարարության մեջ: Այդպիսով արաբական երկրներն այլևս իրենց կաշկանդված չեն համարում վերոնշյալ փաստաթղթով և իրենց իրավունք են վերապահում տնտեսական, քաղաքական կամ իրավաբանական բնույթի միջոցներ ձեռնարկել, որոնք հարկ կհամարեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այդ միջոցներն ուղղված են պաշտպանելու արաբական երկրներին Կատարի կառավարության քաղաքականությունից, որն, ըստ այդ երկրների, «սպառնում է նրանց կայունությանն ու անվտանգությանը»:

Դոհայից պահանջում են խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմակայանն ու արբանյակային Ալ Ջազիրա հեռուստաալիքը: Պայմանների ցանկը Դոհային է փոխանցվել Քուվեյթի միջնորդությամբ: Արաբական երկրները պնդում են նաև, որ Կատարն այլևս քաղաքացիություն չտրամադրի և արտահանձնի այն անձանց, որոնց Էր Ռիադը, Աբու Դաբին և Մանաման որոնում են ահաբեկչության մեղադրանքով:Բացի այդ, Կատարը պետք է փոխհատուցում վճարի, որի չափը չի նշվում:

Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---