ՄԱԿ-ի կոչը ԼՂ հիմնախնդրի կողմերին. «Խուսափեք ցանկացած ռազմական գործողությունից»

ՄԱԿ-ի կոչը ԼՂ հիմնախնդրի կողմերին. «Խուսափեք ցանկացած ռազմական գործողությունից»

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը մտահոգված է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում գրանցված լարվածության աճով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

Նա կոչ է արել հակամարտության կողմերին խուսափել ցանկացած ռազմական գործողությունից, ինչպես նաև՝ իրավիճակի կայունացման և ապագայում բռնության կանխարգելման համար քայլեր ձեռնարկել:

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում վերսկսված բռնության վերաբերյալ, որը բերել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»,- ասել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խիստ մտահոգություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման նոր փաստի առնչությամբ:

Հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---