ԶԼՄ-ներ. Իսրայելն ուզում է, որ ԱՄՆ-ն վերահսկի ապառազմականացման գոտին Սիրիայի հարավում 7 հուլիսի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը դեմ է, որ ռուսական զորքերը վերահսկեն ապառազմականացման ենթակա գոտին, որը նախատեսվում է ստեղծել Սիրիայի հարավում, և խնդրում է, որ այդ առաքելությունը ստանձնի ԱՄՆ-ն: Այդ մասին գրել է իսրայելյան «Հաարեցը»: Ըստ պարբերականի, Երուսաղեմում ընդհանուր առմամբ դրական են գնահատում Սիրիայի հարավում ապառազմականացված գոտու ստեղծման գաղափարը, քանի որ դա թույլ կտա կասեցնել մարտական գործողությունները Իսրայելի սահմանի հարևանությամբ և թույլ չի տա, որ այնտեղ հայտնվեն Իրանի, լիբանանյան Հեզբոլլահի կամ նրանց կողմից վերահսկվող շիաների ոստիկանական ուժերը, որոնք Ասադի կողմից են կռվում: Ըստ պարբերականի, Իսրայելը կգերադասեր, որ կրակի դադարեցումը հարավային Սիրիայում ապահովեն ամերիկյան զորքերը: ԱՄՆ վարչակազմը դիտարկում է այդ գաղափարը, սակայն որոշում դեռ չի կայացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ պարբերականի, ապառազմականացված գոտիների մասին բանակցություններն ընթանում են ՌԴ, ԱՄՆ և Հորդանանի միջև: Իսրայելն ակտիվ մասնակցություն չունի, սակայն իրազեկված է երկխոսության ընթացքի մասին և աշխատում է համակարգել իր դիրքորոշումը ամերիկացիների հետ: Իսրայելը չի ցանկանում մասնակցել ապառազմականացմանը Սիրիայի հարավում, պահանջում է, որ բանակցություններն այդ մասին ընթանան Աստանայի գործընթացի շրջանակներից դուրս, և պնդում է, որ պայմանավորվածության արդյունքում բացառվի իրանամետ ուժերի տեղակայումը սահմանամերձ շրջաններում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, թե Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրել Սիրիայի հարցում, որը չի նախատեսում նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը և ենթադրում է առավել սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, այդ թվում ռազմական ոլորտում: Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստ է նոր խոշոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում և նույնիսկ իր վերահսկողության գոտում ներառել Մանբիջ և Ռաքքա քաղաքները` թույլ չտալով այնտեղ քրդական պետություն ստեղծել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |