Ահաբեկչություն Եգիպտոսում. Առնվազն 10 զինվորական է զոհվել![]() 7 հուլիսի 2017 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ի առավոտյան Սինայի թերակղզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով եգիպտացի 10 զինվորական է զոհվել: Ըստ Sky News Arabia հեռուստաալիքի, գրոհայինները հարձակվել են զինվորականների վրա Եգիպտոսի Էլ Բարաս շրջանում, Ռաֆահ քաղաքի մերձակայքում, որը պաղեստինյան Գազայի հատվածի հարևանությամբ է գտնվում: Գրոհայինների հետ բախումների հետևանքով զոհվել է Եգիպտոսի հատուկ նշանակության ուժերի գնդապետ, գրում է ՌԻԱ Նովոստին: Եգիպտոսն արդեն ավելի քան 3 տարի հակաահաբեկչական գործողություն է վարում Սինայի թերակղզու հյուսիսում, որի դժվարանցանելի շրջաններում հիմնավորվել են ծայրահեղական խմբավորումները: Այդ շրջանից են կանոնավոր հաղորդագրություններ ստացվում ծայրահեղականների հարձակումների մասին: Վերջին շրջանում տարածաշրջանում ահաբեկիչների գործողություններից զոհվել ու տուժել են հարյուրավոր ոստիկաններ և զինծառայողներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |