Հետազոտություն. Ապացուցվել է՝ Մարսում կյանք լինել չի կարող

Հետազոտություն. Ապացուցվել է՝ Մարսում կյանք լինել չի կարող

PanARMENIAN.Net - Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ Մարսը պիտանի չէ միկրոօրգանիզմների գոյատևման համար մոլորակի մակերեսին պերքլորատներ կոչվող քիմիական միացությունների առկայության պատճառով: Այդ նյութերը քլորաթթվի աղերն են և թունավոր են կենդանի էակների համար: Հետազոտության արդյոււնքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:

Կենսաբաններն ուսումնասիրել են պերքլորատների ազդեցությունը Մարսին բնորոշ կուտակումներով Bacillus subtilis մանրէի վրա, որը մասնակիորեն հանդիպում է տիեզերական սարքերի վրա և կենսաբանական աղտոտման աղբյուր է հանդիսանում: Պարզվել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ համադրությամբ միացությունների թունավորության աստիճանն աճում է, ինչը մահաբեր է դարձնում դրանք միկրոօրգանիզմների համար: Արդյունքում B.subtilis-ը մի քանի րոպեում մահանում է, գրում է Lenta.ru-ն:

Ըստ մասնագետների, Մարսի մակերեսին հանդիպող այլ նյութերը, երկաթի օքսիդներն ու ջրածնի պերօքսիդը, հզորացնում են պերքլորատների ազդեցությունը, մանրէների ոչնչացումն արագացնելով 10,8 անգամ:

Պերքլորտաները Կարմիր մոլորակում հայտնաբերվել էին դեռ 2008-ին, երբ «Ֆենիքս» սարքը կատարել էր Մարսի մակերեսի քիմիական կազմի հետազոտություն: Պարզվել էր, որ միացությունների կոնցենտրացիան հողում 0,4-0,6 տոկոս է: Այդ տվյալները հաստատեցին նաև Curiosity մարսագնացի միջոցով ստացված տվյալները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---