Oլլի Ռեն. 301-րդ հոդվածը վնասակար ազդեցություն է ունենում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստվում է ուղղումներ մտցնել խոսքի ազատության մասին ՔՕ 301-րդ հոդվածում, որը քննադատության է ենթարկվում ԵՄ-ի կողմից եւ դանդաղեցնում է Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքը: Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմետ Ալի Շաինը 15 օրվա ընթացքում ուղղումների նախագիծ է ներկայացնելու այն հոդվածի համար, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում է «ազգային արժանապատվությանն անպատվելու» համար: Դեռեւս պարզ չէ` երբ կառավարությունը պետք է դիտարկի ուղղումները:



301-րդ հոդվածով հետապնդվում են գրողներն ու պատմաբանները, ովքեր մեկնաբանում են հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում 1915 թվականին: Նոյեմբերին լույս տեսած Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում Անկարային կոչ են անում հետեւել խոսքի ազատությանը եւ ընգծվում է, որ շատ մարդիկ են քրեական պատասխանատվության ենթարկվել 301-րդ հոդվածով անցյալ տարի եւ 2005 թվականին: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը խորհուրդ է տվել ԵՄ-ին չշարունակել բանակցությունները Թուրքիայի հետ իրավունքի եւ մարդու իրավունքների հարցերով այնքան ժամանակ, քանի դեռ նա չի փոխել այդ հոդվածը: Նա նաեւ ընդգծել է, որ 301-րդ հոդվածը վնասակար ազդեցություն է ունենում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա, հաղորդում է Reuters-ը:



ԵՄ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի անդամակցության մասին 2005 թվականին, սակայն 2006 թվականի դեկտեմբերին 35-ից 8 հոդվածներով բանակցությունները դադարեցվել են Անկարայի կողմից Կիպրոսի համար նավահանգիստներն ու օդանավակայանները փակելու պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---