Խլեբնիկովը Սարիկ Անդրիասյանի մասին. Նրա ոգևորությունն է ինձ գրավում10 հուլիսի 2017 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն այնպիսի ոգեշնչմամբ է իր ֆիլմերը նկարահանում, որ դա ակամայից գերում է: Այսպիսի կարծիք է հայտնել հայտնի ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում, որն այս օրերին Երևանում է և մասնակցում է «Ոսկե ծիրանի» հիմնական մրցույթին: Բորիս Խլեբնիկովն առաջին անգամ է Հայաստանում «Ոսկե ծիրանին» մասնակցելու նպատակով, թեև նրա 2 ֆիլմերը նախորդ տարիներին ևս ընտրվել են: Հուլիսի 10-ին 21:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմի պրեմիերան: «Ինձ դուր չեն գալիս նրա ֆիլմերը, սակայն ոչ մի վատ բան նրա մասին ասել չեմ կարող: Սարիկ Անդրեասյանն այլ մոլորակում է ապրում, զարմանալի ոգեշնչմամբ և ոգևորությամբ է նկարահանում իր ֆիլմերը, ինչն էլ ինձ գրավում է», -ասել է Խլեբնիկովը: Բորիս Խլեբնիկովի ամբողջական հարցազրույցը մարդկանց կյանքում կինոյի դերի փոփոխման, «Ոսկե ծիրանի» մասին PanARMENIAN.Net ը կհրապարակի հուլիսի 11-ին: Սարիկ Անդրեասյանը հայտնի ռուսաստանցի ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ Նրա ֆիլմերից են «Երկրաշարժը», «Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակները» «Հղին» (ռուս.՝ «Беременный») և «Ինչ են անում տղամարդիկ»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |